Չորեքշաբթի Եգիպտոսում տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 278-ի: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, պաշտոնական տվյալներով, զոհվել է 149 ցուցարար և 43 ոստիկան:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Եգիպտոսի ՆԳՆ-ն իրականացրել էր Կահիրեի կենտրոնից Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարները ցրելու գործողություն, որից հետո բախումներ են սկսվել մայրաքաղաքում, այնուհետև տարածվել տարբեր նահանգներում:







































