Վերջերս, երբ Twitter-ում ոմն Արիանա Գրանդի էջում լուսանկարներ տեղադրվեցին, որտեղ Ջասթին Բիբերը ինչ-որ միջոցառման ժամանակ գրկում է նրան և համբուրում այտը, 20-ամյա դերասանուհուն մամուլը համարեց «երգչի նոր ընկերուհին»:
Սակայն մի քանի ժամ անց, երբ Արիանային շնորհավորում էին Բիբերի երկրպագուները, համացանցում հայտնվեց Ջասթին Բիբերի՝ գեղեցիկ սեռի մեկ այլ ներկայացուցչի հետ լուսանկարը: Երգիչն իր կապույտ Ferrari-ով գնացել էր մոդել Էշլի Մուրի հետևից, և զույգն ուղևորվել էր Բևերլի Հիլսի ռեստորաններից մեկը:
Ականատեսների խոսքերով՝ Ջասթինը և Էշլին երջանիկ տեսք ունեին, ամբողջ ընթրիքի ընթացքում միմյանց ձեռք էին բռնել: Բացի այդ, կանադացի երգիչը շատ քաղաքավարի է եղել և հոգ է տարել մոդելի մասին:
Իսկ վերոնշյալ Գրանադան սոցկայքի իր էջում հայտնել է, որ ինքը և Բիբերն ուղղակի լավ ընկերներ են:
«Բոլորդ էլ իմացեք, որ աղջիկներին արգելված չէ շփվել և ընկերանալ երիտասարդների հետ: Ես լեդի եմ, հանգստացե՛ք»,- գրել է նա:
Այս մասին հաղորդում է Mirror-ը:











































