Airpano-ի «տղաները» ներկայացնում են բնության ամենագեղատեսիլ անկյունների լուսանկարները:
1. Մայաների բուրգերը՝ Տիկալ, Գվատեմալա: Նշենք, որ «տիկալ» մայաների լեզվով նշանակում է «վայր, որտեղ լսվում են ոգիների ձայները»: Այդ անվանումը տեղանքին տրվել է 1840-ականներին՝ եվրոպացիների կողմից այն հայտնաբերվելուց հետո: Հնում քաղաքը զբաղեցրել է 60 ք/կմ տարածք: Այժմ պեղված է միայն 16 ք/կմ-ը:

2. Իսպանական Բարսելոնա քաղաքն աշխարհի ամենահայտնի և հին քաղաքներից է: Ըստ առասպելի՝ այն հիմնադրել է հունական դիցաբանության հերոսներից Հերկուլեսը: Մյուս վարկածը քաղաքի ստեղծումը կապում է Հաննիբալ զորավարի հոր՝ Համիլկար Բարկայի անվան հետ: Նշենք, որ քաղաքը շատ տեսարժան վայրեր ունի՝ հին ամրոցներից մինչև գերժամանակակից երկնաքերներ:

3. Մինչև նախորդ դարի 60-ականները Սինգապուրը փոքրիկ և աղքատ երկիր էր: Սակայն տեղի ունեցավ, այսպես կոչված, «տնտեսական հրաշք» կամ «20-րդ դարի ֆենոմեն» կոչվածը, երբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրեց իրավաբան Լի Կուան Յուն՝ իր առջև նպատակ դնելով Սինգապուրը դարձնել Հարավարևելյան Ասիայի ֆինանսական և առևտրի կենտրոն:

4. Նորվեգական ֆյորդերը նեղ, ոլորապտույտ ժայռոտ ծովածոցեր են: Դրանց կարելի հանդիպել ամբողջ մոլորակի վրա:

5.Պոկրովի եկեղեցին Ներլի գետի վրա ռուսական ճարտարապետության նշանավոր հուշահամալիրներից է: Այն մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ՝ «Վլադիմիր և Սուզդալի սպիտակ քարե հուշարձաններ» անվամբ:

6. Բացի այն, որ Նեպալը հայտնի է որպես Բուդդայի հայրենիք, այստեղ են գտնվում նաև աշխարհի ամենաբարձր գագաթներից շատերը: Դրանց թվում է նաև աշխարհի ամենաբարձր գագաթը՝ 7925 մ բարձրություն ունեցող Էվերեստը:

7. Սանտորինի, Իա, Հունաստան: Սպիտակ տնակներ սպիտակ քաղաքի սպիտակ փողոցներում: Եկեղեցիների կապույտ գմբեթներ՝ կապույտ երկնքի ներքո:

8. Մոսկվայի համայնապատկերը՝ 300 մ բարձրությունից: Առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել դիտել Մոսկվայի կենտրոնը թռչնի թռիչքի բարձրությունից:

9. Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում: Հանճարեղ ճարտարապետ Էյֆելը հաշվի է առել ամեն ինչ՝ սկսած Սենա գետի մոտ գտնվելուց և վերջացրած վատ եղանակի ազդեցությունով: Արդյունքում հսկայական աշտարակն առանձնապես չի տուժել քամուց:

10. Թուրքիայում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Ստամբուլի հայտնի 3 մզկիթները: Գեղեցիկ կապույտ մզկիթը համաշխարհային ճարտարապետական կոթող է համարվում: Դրա դիմաց գտնվում է Այա Սոֆիայի թանգարանը: Իսկ քաղաքի հին թաղամասերից մեկում գտնվող Սուլեյմանիե մզկիթն ամենամեծն է քաղաքում և կառուցվել է 1550-1557 թթ. ճարտարապետ Սինանի կողմից:

11. Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է:

12. Սպիտակ ծով՝ աշխարհում ամենաառաջին վայրը սառույցի տակ: Աղիության պատճառով այստեղ ջերմաստիճանը զրոյից ցածր է:

13. Չինաստանի Գույլին քաղաքի ազգային այգին: Այն գտնվում է Չինաստանի հարավում, Գուանսի-Չուժանյան ինքնավար շրջանում, Լիցզյան գետի ափին:

14. Հնդկաստանում գտնվող Թաջ Մահալ համալիրը 20 տարվա ընթացքում կառուցել են 20 հազար բանվորներ: Բացի տեղացի վարպետներից, կառուցմանը ներգրավվել են նաև օտարերկրյա ճարտարապետներ: Արևի լույսի տակ այն սպիտակ է, լուսաբացին՝ վարդագույն, իսկ լուսնկա գիշերվա ընթացքում՝ արծաթագույն:

15. Զատիկի կղզին՝ Չիլիում: Բացի այս անվանումից կղզին ունի նաև առվազն 8 անվանում՝ «Տե-Պիտո-օ-տե-խենուա»-ից սկսած («երկրի արգանդ») մինչև «Մատա-կի-տե-Ռագի»՝ «երկնքին նայող աչքեր»: Կղզու գլխավոր առանձնահատկությունը Մոաի կոչվող արձաններն են: Դրանք 997-ն են:

16. Վիկտորիա ջրվեժը Աֆրիկայի և առհասարակ ամբողջ աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից է: Այն սկիզբ է առնում Զամբեզի ոչ պակաս գեղատեսիլ գետից:
![]()
17. Արաբական Միացյալ Էմիրություններն աշխարհի ամենայուրօրինակ վայրերից են: Նշենք, որ 2001-ին Դուբայում սկսվեց աշխարհի ամենամեծ՝ «Արմավենիների կղզի» կոչվող արշիպելագի կառուցումը:

18. ՀԱՀ-ում գտնվող Քեյփթաունն Աֆրիկայի ամենահայտնի քաղաքներից է: Այն գտնվում է մայրցամաքի հարավ-արևմուտքում, Ատլանտյան օվկիանոսի ափերին: Ներկայումս այն աշխարհի ամենագրավիչ նավահանգիստներից է:

19. Տորոնտոն Կանադայի առաջին և Հյուսիսային Ամերիկայի հինգերորդ խոշոր քաղաքն է:

20. Մալդիվյան կղզիների ստորջրյա աշխարհը: Մալդիվյան կղզիները, որոնք հայտնի են որպես Հնդկական օվկիանոսի հասարակածային ջրերի «ռեզիդենտներ», բաղկացած են 1190 շքեղ կղզիներից:









































