Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանը՝ ազգային խորհրդարանի պատգամավոր Պիերո Լոնգոն, չորեքշաբթի օրը հայտնել է, որ քաղաքական գործչին ներում շնորհելու մասին դիմում կտրվի:
Radio Capital ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ փաստաբանն ասել է, որ «վաղ թե ուշ ներման համար պաշտոնական հայցադիմում կներկայացվի» և ակնհայտորեն հասկացրել է, որ այն կարող էր իրավաբանական և քաղաքական պլանի հետևանքներ ունենալ:
Հիշեցնենք, որ Իտալիայի գերագույն դատարանն օգոստոսի 1-ին հաստատել էր նախկինում վճռաբեկ դատարանի կողմից Բեռլուսկոնիի վերաբերյալ ընդունված դատավճիռը:
Նախկին վարչապետը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Mediaset ընկերությունում ֆինանսական մեքենայությունների հետ կապված գործով:
Նրա ազատազրկման ժամկետը, սակայն, ավտոմատ կերպով կրճատվել է մինչև մեկ տարի՝ 2006-ի համաներման օրենքի հետ կապված:







































