Սեպտեմբերի 6-ից մինչև 15-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում անցկացվելիք ֆրանկաֆոնյան խաղերին մասնակցելու համար պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ինն ամսում 29 մլն 528.2 հազ. դրամ կհատկացվի: Գումարը կտրամադրվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Այդ գումարից 849.2 հազ. դրամ կհատկացվի «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա»-ին, 3 մլն 396.6 հազ. դրամ` «Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա»-ին, 1 մլն 132.2 հազ. դրամ` «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա»-ին, 1 մլն 981.3 հազ. դրամ` «Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա»-ին և 2 մլն 830.5 հազ. դրամ` «Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիա»-ին: Իսկ ֆրանկաֆոնիայի խաղերին մասնակցելու գրանցման վճարի համար «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը կտրամադրվի 485.6 հազ. դրամ:









































