ԱՄՆ արևմուտքում ուժեղ անտառային հրդեհներ են բռնկվել, հայտնում է ITAR-TASS-ը:
Այս անգամ աղետը պատուհասել է Յուտա նահանգը:
Կրակը ոչնչացրել է բնակելի տներ ու ընդգրկել մեկուկես հազար քառ. կմ:
Հրշեջների խոսքով՝ կրակը կարող էր բռնկվել կայծակի հարվածից: Ներկայումս կրակը մոտենում է զբոսաշրջային գոտուն, մասնավորապես, լեռնային Փարք Սիթիին: Փրկարարները տարհանում են տեղացիներին:










































