Ֆրանսիայում բանտարկյալը պատանդ է վերցրել բանտապահին: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 08.30-ին (Երևանի ժամանակով ժ. 10.30), հայտնում է RIA Novosti-ն:
Էնզիսհայմ բանտ է ժամանել հատուկ նշանակության ջոկատը: Հանցագործը պահանջում է, որ իր հետ զրուցի բանակցողը:
Բնութագրելով բանտարկյալին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչը նշել է, որ նա աչքի է ընկել անկայուն վարքով:











































