ԴԱԻՇ-ի գրոհայինները ավելի քան 40 իրաքցու են գերեվարել, որոնք փորձել են փախչել ծայրահեղականների օկուպացրած գոտուց և հասնել Քիրքուք նահանգի հյուսիս: Այս մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ մի խումբ զինված արմատականներ Էր-Ռայադ բնակավայրի մոտ գերեվարել է 43 խաղաղ բնակչի, հիմնականում՝ կանանց ու երեխաների, որոնք փախչելիս են եղել Քիրքուք: Ծայրահեղականները նրանց մեղադրել են արգելքը խախտելու և փախուստի համար: Նշվում է, որ բռնելուց հետո գրոհայինները քաղաքացիական անձանց տարել են անհայտ ուղղությամբ:








































