ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենն անսպասելիորեն ժամանել է Աֆղանստան: Այս մասին ասվում է հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռասմուսսենը նախատեսել է հանդիպումներ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և այդ երկրի իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնայների հետ, որոնց հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կքննարկի հարցեր, որոնք կապված են ՆԱՏՕ-ի զորքերի կողմից տեղի իշխանություններին իրավապահ և անվտանգության ոլորտը փոխանցելու հետ:
Հավանաբար Ռասմուսսենը կքննարկի նաև Բեն Լադենի սպանությունից հետո տարածաշրջանում ստեղծված նոր պայթյունավտանգ իրավիճակը, երբ «Թալիբան» իսլամիստական խմբավորումը ամեն օր մեծ ահաբեկչական գործողություններ է իրականացնում:







































