Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին լքել է խորհրդարանի շենքն այն բանից հետո, երբ ոստիկանությունն ուժով հեռացրել է ցուցարարներին՝ հայտնում է Reuters գործակալությունը։
Հաղորդվում է, որ Կաչինսկին հեռացել է ավտոմեքենայով՝ ոստիկանական ավտոշարասյան ուղեկցությամբ։
Մինչ այդ ցուցարարներն արգելափակել էին խորհրդարանի շենքի բոլոր ելքերը։ Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կաթվածահար էին արել սեյմի աշխատանքը։
Կոնֆլիկտը ծագել էր դեկտեմբերի 16-ին։ Ընդդիմության և նրա կողմնակիցների կտրուկ դժգոհությունն էին առաջացրել սեյմի շենքում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման պլանները։









































