Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Սերժ Սարգսյանի նման թույլ մարդը պարտվողական կեցվածք է որդեգրել բոլոր ոլորտներում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

– Պարոն Բադասյան, օրերս Ղարաբաղում մտավորականության հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հատկապես հիմա որոշել այցելել Ղարաբաղ, ասել է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետև հիմա այն ժամանակահատվածն է, երբ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու: Զորքը շատ կարիքներ ունի, և այդ կարիքները պետք է գնահատել, որովհետև մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն: Դրա համար պետք է կարիքները գնահատել, տեսնել՝ որն է առաջնային, ու այդ խնդիրներին լուծում տալ: Ժամանակահատվածը սրանով է պայմանավորված»: Ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Ի՞նչ պարտադրանք է, ո՞ւմ կողմից։

– Դժվար է ասել՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսում: Ես չգիտեմ՝ ինքն ինչ է ուզում ասել, բայց մի քանի տարի պատերազմական իրավիճակում ծանոթ եմ եղել Սերժ Սարգսյանին, կարող եմ ասել՝ որպես մարդ թույլ մարդ է, իսկ թույլ մարդը թույլ մտածելակերպ է ունենում, թույլ մտածելակերպով մարդը պատրաստ է լինում զիջումների: Բնավորությամբ թույլ մարդու մոտ սովորաբար հավաքվում են խաբեբաներ, մանավանդ հայ ժողովրդի պարագայում ոչ պիտանի էլեմենտներ են հավաքվում և երկիրը տանում են այն ուղղությամբ, ինչ այսօր ունենք: Թույլ մտածելակերպը առաջացնում է վախկոտություն, իսկ վախկոտ մարդը, երբ վախենում է, վախենում է պատասխանատվությունից: Իր այդ բնավորությամբ նա վախենում է հակառակորդից և պատրաստ է ամեն զիջումների: Բայց ես չեմ մտածում, որ պետք է վախենալ: Ընդհակառակը՝ այս տարածաշրջանում ապագան այն ժողովրդինն է, որը կամք և ուժ կցուցաբերի, միասնական և միահամուռ կլինի:

Եվ շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը նկատի է ունեցել Ադրբեջանի սպառազինությունը, Ադրբեջանի բանակի որոշ զինատեսակների առավելությունը, բայց նորից եմ կրկնում՝ երբ խոսվում է բանակի սահմանափակ կամ ոչ սահմանափակ միջոցների մասին, ապա պետք է լինի մեկը, ով Սերժ Սարգսյանին կհիշեցնի, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումն արձանագրող տեսախցիկներից գոյացող գումարը, որոնք քաղաքում ամեն քայլափոխի տեղադրված են, մտնում են Սերժ Սարգսյանի եղբոր, նրա և նրա մերձավորների գրպանը: Դրանք մի քանի անգամ ավելի գերազանցում են այն ծրագրի գումարը, որ, ինչպես Զարուհի Փոստանջյանն է ասում, հրեշավոր է: Եվ ոչ միայն սա. օրինակ՝ ձեռք ձեռքի տված մի քանի  հանցագործ ապազգային էլեմենտներ շահագործում են ոսկու հանքը, մինչդեռ այդ հանքը պետք է միանշանակ լիներ պետական: Տեսեք՝ այդ հանքը ժամանակին  շահագործում էր Ռոբերտ Քոչարյանը, որ դարձավ միլիարդատեր, հիմա շահագործում է Սերժի թայֆան, և հետագայում պարզ չէ՝ որքան միլիարդ կհայտարարագրվի: Այդ միլիարդները պետք է գնան ի շահ հայ ժողովրդի բարօրության,  պաշտպանունակության բարձրացման և ժողովրդական տնտեսության օգտագործման, քանի որ դա ժողովրդի սեփականությունն է: Հաջորդը մեր ջրային ռեսուրսներն են, որ ավելի թանկ են աշխարհում, քան նավթը, արդարությունը, որ չկա Հայաստանում, իսկ Սերժ Սարգսյանի նման թույլ կեցվածք ունեցող մարդը չի կարող պահել արդարություն, քանի որ ունի շատ ագրեսիվ տրամադրված գող գեներալիտետ, որը իր հենարանն է կազմում:

– Ինչ-որ բա՞ն է ակնարկում Սերժ Սարգսյանը, երբ ասում է, որ և՛ զորքը, և՛ բնակչությունը, և՛ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու:

– Չգիտեմ՝ ինչ կարող է իմանալ Սերժ Սարգսյանը, բայց ես մի բան գիտեմ՝ ինքը ռեալ չի կարող մեր ցանկությունները կատարել, քանի որ մեր ժողովուրդը արդարություն չի տեսնում իշխանությունների կողմից, և շարունակվում է մեր էներգետիկ ռեսուրսների, մեր արդյունաբերության պոտենցիալի, բնական պաշարների կեղեքումը: Այս ամենը հանգեցնում է թուլացման: Ես կուզենայի Սերժ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել 90-ականներին Արցախում եղած իրավիճակին, երբ օրհասական էր, անհուսալի, բայց մենք ինչ ձևով կարողացանք դիմագրավել, ինչպես էինք ստեղծել ազգ-բանակ հարաբերությունները այն ժամանակ: Ինքը տեղյակ չէր այդ ամենից: Կուզենայի, որ ինքը կամ Վիգեն Սարգսյանը հրավիրեին այն ժամանակվա հրամանատարներին, այն ժամանակվա տեղական ինքնիշխան մարմիններին, այն ժամանակվա բոլոր կազմակերպիչներին, ովքեր ողջ են, կուզեի, որ նրանք հարցնեին, թե ինչպես ենք մենք հաղթել, դրանից իրենք որևէ գաղափար չունեն: Իրենց թայֆան,  այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի թայֆան նույն մարդիկ են, որ այսօր կեղեքում են Հայաստանը:

Հիմա մեր առջև ծառացած են ծանր մարտահրավերներ, հակառակորդը մեզ կամաց-կամաց ուսումնասիրում է, և մեր խնդիրները լրջացել են: Մենք շատ ելքեր ունենք՝ ամրապնդելու առաջնագիծը, բանակի կարիքները հոգալու, նոր սպառազինություն ձեռք բերելու, հակառակորդին ծնկի բերելու բոլոր հնարավորությունները մենք ունենք: Բայց մենք չունենք ուժեղ կամքի տեր  հրամանատար, մենք այդ մեկ մարդու՝ նախագահի, ղեկավարի, արդարության պակասն ունենք:

– Այս առումով Դուք փոփոխությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք Հայաստանում:  Նախընտրական այս փուլում դաշինքներ են ձևավորվում:

– Անշուշտ, փոփոխություններ լինելու են, բայց դա վախենամ, որ լինեն ամենավատ ձևով: Իսկ ամենավատ ձևն այն է, որ լինի սահմանային լարվածություն, պատերազմ, պատերազմում հաստատ փլուզվելու է ՀՀԿ-ի ներկայիս իշխանությունը, նրանք բոլորը հայտնվելու են բանտերում, ի հայտ են գալու  ազգային ուժեր, որոնք փրկելու են դրությունը, բայց դա լինելու է զոհերի գնով: Իսկ այս մարդկանց միջոցով բարեփոխումներ, լավ գործողություններ, հանրօգուտ աշխատանքներ, զարգացման հեռանկար որևէ դեպքում սպասելի չեն: Որովհետև եթե բանակում հաստատվի արդարություն, պետք է գող գեներալների լափամանը դատարկվի, իսկ  դա իրենց ներսում հանգեցնելու է բունտի: Ես մատնանշել եմ բանակից հարյուրավոր միլիոնների հասնող գողություն և տեղեկություն ունեմ, որ բանակից տարեկան գողանում են 30-40 միլիոն դոլար. այդ  գողացող գումարները պակասեցնելու փոխարեն՝ իրենց համար ստեղծում են լրացուցիչ տուն: Ոչ թե ուզում են օգնել զոհվածների ընտանիքներին և վիրավոր հաշմանդամներին,  այլ այս ֆոնդով ապագա պատերազմում զոհվածների խնդիրներն են ուզում լուծել, այսինքն՝ զոհ են նախատեսում, և սա ոչ թե թույլ մարդու քաղաքականություն է կամ մտածելակերպ, այլ ուղղակի պարտվողական կեցվածք ունեցողի և դավաճանի: Եվ որքան կարելի է նախատեսել զոհ և այդ զոհին ֆինանսական աջակցություն, իսկ այս տարի ապրիլի պատերազին զոհվածները ովքե՞ր էին, ինչո՞ւ այդ ֆոնդի գումարները չպետք է տարածվեն նախկինում զոհվածների վրա, այսինքն՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածները զոհվածներ չե՞ն, 93-94թթ. զոհվածները զոհվածներ չե՞ն, նրանք հանուն հայրենիքի՞ չեն զոհվել: Մենք ոչ մի բանի պակաս չունենք՝ ոչ սպառազինության,  ոչ մի բանի, մենք արդարության պակաս ունենք: 90-ականների սկզբին մենք ոչ թե մի քանի զենքով, այլ ամեն առումով զիջում էինք թշնամուն հազար անգամ, բայց մենք հաղթեցինք, քանի որ արդարությամբ հաղթեցինք, այդ հոգեբանությունը կար: Արդարությունը ամենամեծ զենքն է. որքան ֆոնդ ուզում եք ստեղծեք, եթե Հայաստանում չկա արդարություն և հրամանատար՝ դա ոչինչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում