ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի ճակատագրի պատասխանատուն այժմ Նիդերլանդներն է, քանի որ ԵՄ գագաթնաժողովը լուծել է բոլոր հարցերը, որոնք բարձրացվել են Հոլանդիայում հանրավքեի ժամանակ։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Այդ լուծումը չեղարկում է բոլոր հարցերը, անհնագստությունը, որ բարձրացրել էին հոլանդացիներն ավելի վաղ։ Այժմ պատասխանատվությունն ընկնում է Նիդերլանդների վրա, վավերացումը կարևոր է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ԵՄ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշման համար»,-ասել է Տուսկը լրագրողներին ԵՄ գագաղթնաժողովից հետո։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Ուկրաինան չի ստանա ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։









































