YouTube-ում տեսանյութ է հայտնվել, որում դիմակավորված ու զինված մարդիկ ստիպում են բելառուս և մոլդովացի երկու աղջիկների խոստովանել հօգուտ «Հըզբոլլահի» իրենց կողմից իրականացվող գործունեությունը:
Տեսանյութում աղջիկները ռուսերենով ներկայացնում են որպես Սվետլանա Մարկիյանովիչ՝ Բելառուսից, և Կարինա Կոլցա՝ Մոլդովայից: Կոլցան հայտնում է, որ Մարկիյանովիչի հետ Սիրիա են եկել որպես «լրագրողներ» և աշխատում «Հըզբոլլահ» խմբավորման համար:
Տեսանյութի վերնագրում սխալմամբ գրվել է, որ պատանդված աղջիկները Ռուսաստանից են:
Ինչպես հայտնում է Interfax-ը՝ դեպքն արդեն հետաքննվում է Բելառուսի ԱԳՆ-ի կողմից: Տեսանյութի նկարահանման հանգամանքների բացահայտման համար միացել է նաև Մինսկում Սիրիայի դեսպանատունը:
Աղջիկները խոստովանել են, որ իրենց առաքելությունն է եղել Սիրիայի ազատ բանակին լրտեսելն ու ուժի մասին տեղեկություններ փոխանցելը:
Նշենք, որ Սիրիայում «Հըզբոլլահը» հանդես է գալիս Բաշար Ասադի կառավարության կողմից:







































