Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կանցկացնի պաշտոնական իր մեկնարկային հանդիպումը Բունդեսլիգայում: Այդ մասին հայտնում է Ruhr Nachrichten-ը:
Հիշեցնենք` 24-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել և ստիպված էր բաց թողնել նախամրցաշրջանային մի շարք հանդիպումներ, ինչպես նաև Բունդեսլիգայի առաջին տուրում կայացած «Աուգսբուրգ»-ի դեմ խաղը:
Տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է և պատրաստ է մասնակցելու Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Այնտրախտ»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա առաջիկա կիրակի:








































