Wednesday, 10 06 2026
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Քաջնազարյան իմաստնության մայրամուտը

Հայաստանում համաշխարհային կամ տարածաշրջանային քաղաքական գործընթացների, Հայաստանի արտաքին քաղաքականության այս կամ այն մարտավարական կամ ռազմավարական դրվագի մասին խոսակցություններն անմիջապես ուղեկցվում են «արևմտամետ» և «ռուսամետ», կամ «հակաարևմտյան» և «հակառուսական» հասկացությունների հիշատակումով: Դրանք դրվում են շրջանառության մեջ, դատապարտվում, հայտարարվում Հայաստանի համար վտանգավոր, ու վերջում խորիմաստությամբ նշվում է, որ պետք է լինել հայամետ: Չափազանց տարողունակ և խորը փիլիսոփայություն, որը սակայն ոչ մի ընդհանուր բան չունի խնդիրների վերաբերյալ գործնական քննարկումների, առարկայական դիտարկումների և որոշումների կայացման կամ հասարակական կարծիքի ձևավորման հետ: Այդ մոտեցումը պարզապես հավասարազոր է քաջնազարյան՝ «արևը թող ծագի արևելքից և մայր մտնի արևմուտքում» փիլիսոփայությանը:

«Մետ» կամ «հակա» բնորոշումներով, իրականում հասարակության ուշադրությունը շեղվում է բուն խնդրից, եթե անգամ իրապես գործ ունենք որևէ «մետ»-ության» կամ «հակա»-ի հետ: Եթե նույնիսկ կա միտում, միևնույն է, առաջնայինը քննարկվող խնդիրն ու առաջարկվող մոտեցումն է: Հետևաբար, անկախ մոտեցողի շարժառիթներից, հարցը պետք է նախևառաջ քննարկել Հայաստանի համար անհրաժեշտության ու կարևորության տեսանկյունից: Ընդ որում, ոչ ավանդական «բոլորի հետ էլ պետք է լավ լինել» կենսափիլիսոփայության կենցաղային շերտերի մակարդակում: Ոչ մեկի հետ պետք չէ թշնամանալ, բայց բարեկամությունն էլ չի կարող լինել կենսական շահերի հաշվին, առավել ևս՝ ռազմավարական, քանի որ ի վերջո այդ բարեկամությունը բերելու է աղետի:

Ի՞նչ է նշանակում հայաստանամետ կամ հայաստանակենտրոն: Մեկնաբանության և ճաշակի խնդիր է: Մեկի համար հայաստանակենտրոնությունը կամ հայամետությունը Ռուսաստանի հետ հավերժ բարեկամության հանդեպ անձնուրաց լոյալությունն է, մյուսի համար Արևմուտքի քաղաքակրթական հովանոցի տակ տեղ գտնելը: Ընդ որում, երկու դեպքում էլ կան պատկերացումների տարբեր աստիճաններ: Եվ ուրեմն, ինքնին ձևակերպումները՝ արևմտամետ, ռուսամետ, հայաստանամետ կամ հայաստանակենտրոն, հակառուս կամ հակաամերիկացի, հակաեվրոպացի, առավելապես ոչինչ չասող էմոցիոնալ բառեր են, որոնք հենց սկզբից փակում են բուն խնդիրների ռացիոնալ քննարկման և Հայաստանի պետական, ազգային շահի տեսանկյունից դիտարկման, փաստարկման ճանապարհները: Չկա մարդու այս կամ այն մոտեցման հարցում չափման ավելի հիմնավոր միավոր, քան փաստարկը: Հետևաբար, եթե մարդն ասում է, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը Հայաստանի հանդեպ լավ կամ վատ են վարվում, Հայաստանի համար վտանգ կամ անվտանգություն են ապահովում, ապա պետք է լսել փաստարկները: Նույն կերպ, փաստարկների վրա պետք է կառուցվեն չափումներն այն մոտեցումների, թե որ կենտրոնի հետ պետք է Հայաստանն ավելի խորը հարաբերություն ունենա: Թվում է, որ սա այնքան պարզ է, որ «մետ »կամ «հակա» ձևակերպումներն ու բնորոշումները պետք է որ ընդհանրապես դուրս գան հասարակական դիսկուրսից և այս հարցերում պետք է գերիշխեն փաստարկների վրա կառուցված բանավեճերը: Սակայն, շարունակվում է խոհափիլիսոփայական իմաստնությունների և դասախոսությունների շարքը, իսկ բուն խնդիրներն էլ շարունակում են դուրս մնալ հասարակական դիսկուրսի առանցքից, այն դեպքում, երբ դրանց քննարկման ընդգրկուն շրջանակը դառնում է ավելի ու ավելի կարևոր:

Այս հոդվածի շրջանակում չենք փորձի խոսել, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնի հանդեպ պետք է Հայաստանն ունենա ավելի մեծ ձգտում և հարաբերությունների սերտացում, որ կենտրոնի հանդեպ պետք է որդեգրի առավել արժանապատիվ կամ պատվախնդիր կեցվածք, ինչ պետք է անել արտաքին քաղաքականության իրական մակարդակի հասնելու համար, ինչ ներքին փոփոխություններ են, որ Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ են արտաքին մարտահրավերները հաղթահարելու համար: Մենք պարբերաբար առիթներ ունենում ենք այս մասին խոսելու և մեր փաստարկները բերելու: Այս պահին հարկ է ընդգծել, որ ժամանակն է դուրս գալ «մետ»-ի կամ «հակա»-ի պատկերացումներից և քննարկել բուն խնդիրները, հասկանալու համար, թե կոնկրետ որ հարցում Հայաստանից ինչ է պահանջվում, ակնկալվում, ինչը կարող է Հայաստանն իրեն թույլ տալ, ինչը վեր է մեր ուժերից:

Եթե բերվում է որևէ փաստարկ հօգուտ Հայաստանի, ապա պետք է կամ համարձակություն ունենալ ընդունել այն, կամ էլ մերժել ոչ թե փաստարկ բերողի աշխարհաքաղաքական որևէ կողմնորոշման հիմնավոր կամ անհիմն բնորոշումով, այլ հակափաստարկներով: Միայն այդպես հասարակությանը հասու կդառնա կարևոր ճշմարտությունը, թեև՝ ոչ բացարձակ: Իսկ այդ ամենի համար, բնականաբար, նախ պետք է առանց ավելորդ էմոցիաների և պատմա-քաղաքական ստերեոտիպների բանաձևել, ձևակերպել Հայաստանի պետական, ազգային շահը: Ինչու առանց պատմա-քաղաքական ստերեոտիպների, որովհետև նախ պատմությունը, մեղմ ասած, խիստ սուբյեկտիվ գիտություն է, նկատի ունենալով նաև հայաստանյան կեղծ հասարակական-քաղաքական միջավայրի պատմական արմատները, և բացի այդ՝ եթե մինչև 20-րդ դար ժամանակի փոփոխությունն ընթանում էր ասենք իքս տեմպով, ապա 20-ի և 21-ի միջև փոփոխությունների տեմպը դարձել է առնվազն 5 անգամ իքս: Իսկ դա նշանակում է, որ ժամանակակից իրողությունները խորքային, տեխնոլոգիական, կոմունիկացիոն և հասարակական հիշողության, գիտակցության և ինֆորմացիոն հոսքի կանոնակարգման առումով մի քանի անգամ տարբերվում են պատմական առերևույթ նման իրավիճակներից: Ավելին, անգամ անկախության երկու տասնամյակի ընթացքում ռեգիոնալ իրավիճակն՝ իր դերակատարների պահպանությամբ հանդերձ, ներքին տրամաբանության ու բովանդակության տեսանկյունից ենթարկվել է էական փոփոխությունների: Եթե հնարավոր լինի հասարակական դիսկուրսն ազատել այդ պայմանականություններից, ապա դա կլինի Հայաստանի անկախության տարիների կարևոր հանրային ձեռքբերումներից մեկը, որը չի կարող գործնական ազդեցություն չունենալ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում