Իսրայելական ավիացիան ռմբակոծել է պաղեստինյան գրոհայինների քողարկված հրթիռային սարքավորումները Գազայի հյուսիսային հատվածում, հաղորդում է Իսրայելի բանակի մամլո ծառայությունը, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Ավիահարվածը, որը հասցվել էր պաղեստինա-իսրայելական խաղաղ բանակցություններից մի քանի ժամ առաջ, եղել է ի պատասխան այն հրթիռի, որն արձակվել էր անցած երեկո՝ Պաղեստինի տարածքից:
«Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածում քողարկված հրթիռային սարքավորումներին: Հաստատվել է դրանց անմիջականորեն դիպչելը։ Ավիահարվածը պատասխան է «Շախր խա-Նեգև» շրջանային խորհրդում բնակվող Իսրայելի քաաղաքացիների վրա ուղղված հրթիռային հարձակմանը: Դա աբսուրդ իրավիճակ է, որը ոչ ոք աշխարհում չի հանդուրժի»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի մամլո քարտուղար Փիթեր Լերները:
Զինվորականներն ասում են, որ հարձակման թիրախը հրթիռային 2 սարքավորումներն էին:
Գազայի հատվածում տուժածների մասին չի հաղորդվում:











































