Ավելի քան 2 տարի է անցել Ճապոնիայի ավերիչ ցունամիից հետո, որը խլեց գրեթե 16 հազար մարդու կյանք, սակայն այդ օրերի ողբերգական իրադարձությունները ֆիքսող տեսագրությունները շարունակում են գտնվել աղետի ականատեսների անձնական արխիվներում:
Այսպես, համացանցում հայտնվել է աղետի տեսագրություն, որը ցույց է տալիս աղետի ավերիչ ուժը ոչ մեծ քաղաքում, որը ջուրն ավերում է մի քանի վայրկյանում:
Տեսանյութը նկարահանվել է 2011թ. մարտի 3-ին: Տեսանյութի հեղինակը, որը հայտնի չէ՝ ով է, բարձրանում է մոտակայքում գտնվող շենք ու սկսում նկարահանումներն այնտեղից, հակառակ դեպքում կարող էր զրկվել կյանքից:
Ականատեսների կողքով անցնում են տախտակներ, պատեր, անգամ ամբողջական տներ ու աղբ:
Նվազագույնը 10 րոպեում ամբողջ քաղաքը ջրածածկ է լինում: Ու երբ թվում է, թե ավելի սարսափելի բան չի կարող լինել, հեռվում ծուխ է երևում, որը տարածվում է ամբողջ հորիզոնում:











































