Tuesday, 07 05 2024
15:50
Երեք ամիս է՝ Ղրիմի կամուրջով ռազմական բեռ չի առաքվում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ է գրանցվել
15:30
Մակրոնը և Սի Ծինփինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին
Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի նիստին
15:20
Վլադիվոստոկում ամերիկացի զինծառայողի են ձերբակալել
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին

Իշխանության ինքնահամաներումը

Ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենսդրական նախաձեռնությունը փաստացի ներիշխանական համաներում է, որն իրականացվում է նախընտրական շրջափուլին ընդառաջ:

Մինչ հասարակությունը սպասում է, թե արդյոք անկախության 25-րդ տարեդարձի առիթով կլինի՞ համաներում, թե՞ ոչ, իշխանությունը փաստորեն անցկացնում է ներիշխանական համաներում և ներում բոլոր նրանց, ովքեր հարստացել են մինչև այժմ: Ապօրինի հարստանալ չի կարելի սրանից հետո:

Բայց իրավիճակի ամբողջ նրբությունն այն է, որ մինչ այս ապօրինի հարստություն կուտակած մարդիկ, որոնք էլ ըստ էության կազմում են հայաստանյան իշխանական «էլիտան»՝ հարակից հարազատա-բարեկամա-ընկերական շրջանակով, այսօր արդեն կուտակել են այնքան, որ ունեն այլևս օրենքի շրջանակում հարստանալու բավարար հնարավորություններ: Նրանք կուտակել են այնքան, որ դարձել են գործնականում մրցակցությունից դուրս: Այսինքն՝ նրանք ամբարել են զուտ տնտեսական-շուկայական մեխանիզմներով մրցակիցներին կանգնեցնելու, դուրս մղելու բավականաչափ ռեսուրսներ և այլևս չունեն «ապօրինությունների» մեծ անհրաժեշտություն:

Ավելին՝ նրանց հենց անհրաժեշտ է ապօրինի հարստացման քրեականացման միջոցով լեգիտիմացնել այդ իրավիճակը՝ արդեն օրենքի վրա հենվելու համար: Եվ անցյալում կամ, այսպես ասած, համեմատական անցյալում օրենքի հետ լրջագույն խնդիրներով իրենց կուտակած մրցակցային առավելությունը արդեն մոտ ապագայում օրինական միջոցներով լիարժեք իրականացնելու համար էլ ներկայումս առաջացել է ապօրինի հարստացման քրեականացումը:

Մրցակցությունից դուրս հայտնված այդ իշխանական շերտին հակադրվել կարող է առավել ուժեղ, առավել մեծ կամ գոնե համարժեք ռեսուրսներով որևէ սուբյեկտ: Հայաստանում իշխանական համակարգից դուրս այդպիսի սուբյեկտ չկա: Իսկ դրսից այդպիսի սուբյեկտ կարող է գալ միմիայն այն բանից հետո, երբ տեղավորվի Հայաստանի իշխանության թելադրած խաղի կանոնների շրջանակում: Դրա վառ վկայությունը, օրինակ, ֆրանսիական «Քարֆուր» ապրանքանիշն է, որի գալստյամբ բավականին մեծ հույսեր էին կապվում մրցակցության բարձրացման առումով, իսկ իրականում ընկերությունը Հայաստանում ինքն է բախվել մրցունակության խնդրի, քանի որ այստեղ տնտեսական համակեցության պայմանները, մեղմ ասած, հեռու են աշխարհում ընդունված տրամաբանությունից:

Այդպիսով, ապօրինի հարստությունը քրեականացնելու մասին օրենքը ըստ էության փակում է ընդամենը «առաջին միլիոնի» մասին հարցը, այն էլ՝ օրենսդրական մակարդակով: Իհարկե, հայաստանյան իշխանության դեպքում խոսքը առաջին ոչ թե միլիոնի, այլ միլիոնների մասին է:

Հայաստանում գողանալու բան ըստ էության գրեթե չի մնացել, բայց քանի որ եղած կապիտալը խոշոր կապիտալիստների մեծամասնությունը կուտակել է օրենքի հետ խնդիրներ ունենալով, ներկայումս բավական կաշկանդված է արդեն կուտակածի շնորհիվ օրինական ճանապարհով եղածը ավելացնել շարունակելու հարցում: Երբ հանվում է «առաջին միլիոնների» հարցը, վերանում է այդ կաշկանդվածությունը, գոնե զգալի չափով:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում