Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Եվրամիությանն ավարտել Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման գործընթացը, հաղորդում է RIA Novosti-ն։
«Մենք դա խոստացել ենք։ Նրանք կատարել են այն, ինչ պահանջել ենք անել։ Այժմ մեր հերթն է»,-ասել է Յունկերը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստին։
Նախօրեին Կիևում ԵՄ դեսպան Հյուգ Մինգարելին հայտարարել է, որ Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել մի քանի ամսից:









































