Քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը Ֆիլադելֆիայի ռեստորաններից մեկի սպասարկող անձնակազմին 500 դոլար թեյավճար է թողել:
Սվիֆթը և նրա ընկերները 800 դոլարանոց ընթրիք են պատվիրել իտալական «Ռալֆա» ռեստորանում: Ընթրիքն ու սպասարկումն այնքան են դուր եկել երգչուհուն, որ նա որոշել է մեծ թեյավճար թողնել՝ ընդհանուր գումարի 62,5 %-ը:











































