Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը ստանձնել է Կահիրեում՝ ուղղափառ տաճարի մոտ գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել և տուժել են տասնյակ անձինք։
Խմբավորման տարածած հայտարարությունում նշված է. «Եգիպտոսում և համայն աշխարհում յուրաքանչյուր անհավատ և հավատուրաց պետք է իմանա, որ մեր պատերազմը շարունակվում է»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել էր, որ ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել էր երեք տղամարդ և մեկ կին։











































