ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծին կից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ դահլիճում պատգմավորների ճնշող մեծամասնությունը կողմ է նախագծին, իսկ էմոցիոնալ ելույթներն սպասելի էին:
Համոզված եմ, որ 131 պատգամավորներից որևիցե մեկը չի կարող վիճարկել այն փաստը, որ վիրավոր զինվորները ականները և զոհված զինծառայողների ընտանիքնները նման օժանդակության կարիք ունեն, պետք է այս խմդիրը լուծում ստանա: ԱԺ փոխնախագահը նշեց, թե համաձայն է նախագծի հեղինակների հետ, որ դա պետք է լինի պարտադիր սկզբունքով:
«Ժողովուրդ ջան, պետք է գիտակցենք, անկախ մեր սոցիալական վիճակից, անկախ պաշտոնից, մենք բոլորս Հայաստան աշխարհի զավակն ենք, իշխանություններին կարող են սիրել, կարող եք չսիրել, սատարել, թե չսատարել, բայց պարտավոր ենք հայրենիքը պաշտպանել և իրավունք չունենք խռովել հայրենիքից և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներդրում ունենա»,-նշեց Շարմազանովը՝ ընդգծելով, որ օրենսդրության մեր պարտադիր բաղադրիչը կարևոր է: ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ այս դեպքում վստահության մեխանիզմներ միանշանակ անհրաժեշտ են:
Էդուարդ Շարմազանովը, դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով դեմ էր նախագծին, ասաց, թե չեն ասում, որ իշխանությունն այնքան «պուպուշ է», ոչ մի թերություն չունի. «Սիրելի Զարուհի ջան, իշխանությունն էնքան թերություն ունի, որ դու կարող ես քննադատել, բայց եկեք մի քննադատեք այս լուսավոր գաղափարը, որն այսօր ներկայացնում է պաշտպանության նախարարը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































