Ֆրանսիական «Մոնակո»-ն շարունակում է աշխատել իր կազմի հզորացման ուղղությամբ: Այժմ «Կայսերական ակումբ»-ը հետաքրքրվում է «Պորտու»-ի 25-ամյա կիսապաշտպան Ֆերնանդոյի ծառայություններով:
Ֆուտբոլիստի՝ «Վիշապներ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականի ամռանը: Ֆերնանդոն չի ցանկանում երկարաձգել իր գործող համաձայնագրի ժամկետը, ինչը մեծացնում է խաղացողի տրանսֆերի վաճառման հավանականությունը:
Հաղորդվում է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ գործարքի ֆինասական կողմի շուրջ: Ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ «Պորտու»-ն ցանկանում է ֆուտբոլիստի տրանսֆերի վաճաքից ստանալ 30 մլն եվրո:







































