Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը հայտարարել է, որ երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել և մեկնել է արտասահման։ Այս մասին Ցարևը գրել է Facebook սոցցանցի իր էջում։
Վկայակոչելով նախարարների կաբինետի իր աղբյուրին՝ նա նշել է, որ կառավարությունն Ավակովի հրաժարականի դիմումը ստացել է դեռևս դեկտեմբերի 8-ին։ Ցարյովի խոսքով՝ Ավակովը Օլեգ Լյաշկոյի տարեդարձի խնջույքից հետո մեկնել է Կանադա գործուղման և չի վերադարձել Ուկրաինա։
«Չնայած հրաժարականի դիմումն Ավակովն անձամբ է գրել, սակայն այն կառավարությանը փոխանցվել է առանց իր ներկայության»,-գրել է Ցարյովը։








































