«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համատեղ հուշագրի ստորագրումից հետո հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ամիսներ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանրահավաքներ էր անում, Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի նոր թեկնածու էր հռչակել, և հարցին, թե արդյոք դաշինքն ունի ընդհանուր թեկնածու, և երեք ուժերից ով է գլխավորելու ցուցակը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է դիտարկել այս հուշագրի շրջանակներում:
Մենք նախկինում կայացրած որոշումներով կաշկանդված չենք, և այս քննարկումներում ամեն ինչ պետք է սկսվեն զրոյից, այսինքն՝ կողմերից որևէ մեկը չի եկել մյուս գործընկերներին որևէ բան պարտադրելու: Մենք վստահ ենք, որ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի: Սա համագործակցություն է, որի մեկնարկը տրվեց այսօրվանից»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































