Ռազմանավը լողում է դեպի Բաքու՝ այնտեղ տանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ առնչությամբ Բաքվի ծոցի ողջ երկայնքով ձեռնարկվել են նախազգուշական արտակարգ միջոցառումներ: Անվտանգության ապահովման գործում ներգրավվել են ադրբեջանական նավատորմի նավերը՝ հայտնում է «Միր» հեռուստաալիքը:
Նշենք, որ ՌԴ նախագահն այս մակարդակի առաջին հյուրն է, ով Ադրբեջան է այցելում ծովային ճանապարհով:
Համաձայն տեղեկատվության՝ Պուտինը գտնվում է Բաքու ուղևորվող Կասպից նավատորմի նավերից մեկում: Անվտանգության նկատառումներով՝ չի հստակեցվում, թե Ռուսաստանի նախագահը որ նավի վրա է:
Պուտինի այցի առնչությամբ Բաքվում, մասնավորապես՝ կենտրոնական փողոցներում, անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Հաղորդվել է, որ այցի առիթով մի շարք փողոցներ կփակվեն:










































