Ոստիկանությունն իր հսկողության տակ է վերցրել Եգիպտոսի բոլոր եկեղեցիները՝ Կահիրեում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Եգիպտոսի մայրաքաղաքում ահաբեկչությունից հետո անվտանգության միջոցառումները հասցվել են ամենաբարձր մակարդակի։ «Ալ-Յաում աս-Սաբիա» թերթի հաղորդմամբ՝ ուժեղ հսկողության տակ են վերցվել երկրի բոլոր քրիստոնեական տաճարները՝ առանց բացառության։
Բոլոր եկեղեցիները հետազոտվում են ականազերծող մասնագետների կողմից՝ պայթուցիկ սարքերի հնարավոր հայտնաբերման համար։
Եգիպտացիները, ովքեր խաղաղ հանրահավաք են կազմակերպել Մայր տաճարի համալիրի տարածքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհն է դարձել 25 մարդ, դատապարտել են ուժայինների գործողությունները՝ նրանց վրա դնելով պատասխանատվությունը, որ պայթուցիկներով լցոնված պայուսակով կինը կարողացել է առանց խոչընդոտի մտնել եկեղեցի։








































