Հունաստանում ձերբակալվել է Պակիստանում կառուցված այն շինության ճարտարապետը, որը փլուզվել էր 2005թ.՝ դառնալով 78 մարդու մահվան պատճառ:
Ճարտարապետը ձերբակալվել է Հունաստանի արևմուտքում՝ Զակինֆ կղզու օդանավակայանում: Նա մասնակցել է շինության նախագծի ստեղծմանը, որը փլուզվել էր 2005թ. հոկտեմբերին տեղի ունեցած երկրաշարժից:
Պակիստանը հայցով դիմել էր Ինտերպոլին ճարտարապետի ձերբակալման միջազգային օրդեր տրամադրելու համար:









































