Բրազիլիայում անչափահասների ուղղիչ կենտրոնում բունտն ավարտվել է մոտ 60 դեռահասների փախուստով:
Միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլու նահանգի բանտում: Անչափահաս կալանավորները նախ այրել են ներքնակները, ապա պատանդ են վերցրել բանտի պետին՝ վիրավորելով նրան և մոտ 20 ծառայողների, հաղորդում է Ria Novosti-ն:
Փախուստի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ ոստիկանությանն արդեն հաջողվել է գտնել փախուստի դիմածներից 17-ին:









































