Աֆրիկացի հարյուրավոր ներգաղթյալներ ճեղքել են Մարոկկոն իսպանական անկլավից բաժանող փշալարերով ցանկապատը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին։ Մի քանի ներգաղթյալներ վնասվածքներ են ստացել։
Ներգաղթյալները տեղափոխվել են ժամանակավոր պահման կենտրոն, որտեղ նրանք կսպասեն Իսպանիայում իրավական կարգավիճակի մասին որոշման՝ հայտնել են իշխանությունները։









































