Երբ խոսքը երեխաների հետ հանգստի մասին է, Մադոննան, որպես աշխարհի ուժեղ կանանց լիգայի ներկայացուցիչ, ավելի լուրջ զվարճանք է նախընտրում, քան ատրակցիոնները: Փեյնթբոլ-ակումբը լրիվ ուրիշ բան է: Հենց այստեղ է փոփ-երգչուհին հայտնվել դստեր՝ Լուրդես Լեոնի և որդիների՝ Ռոկկո Ռիչիի ու Դևիդ Բանդայի հետ:
Հանրահայտ ընտանիքի անդամներն ավելի շատ նման են եղել լավ զինված մարտիկների: Իզուր չէ, որ խաղի այս տեսակն անվանում են «ռազմական», չնայած, որ պատերազմի հետ նրան կապում է միայն հանդերձանքը:








































