Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ռոման Պավլյուչենկոն sport-express-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղին կպատրաստվի «Սպարտակ»-ի հետ:
– Մինչև ազգային հավաքականի հավաքը դեռ մեկ շաբաթ կա: Որտե՞ղ եք պատրաստվում պահել ձեր մարզավիճակը։
– Կմարզվեմ «Սպարտակ»-ի հետ: Բորոդյուկն արդեն պայմանավորվել է այդ մասին:
– Մտավախություն չունե՞ք, որ ձեր հայտարարությունը Ադվոկատի քմահաճությունների մասին կարող է ազդեցություն թողնել թիմում ձեր դիրքի վրա:
– Քաթարի հետ խաղից առաջ մենք Դիկի հետ այդ մասին խոսել ենք, այնպես որ, ես ոչ մի տարօրինակ բան չեմ ասել: Ես վստահ եմ, որ Ադվոկատը պրոֆեսիոնալ է և կկողմնորոշվի ոչ թե խոսքերով, այլ խաղացողների մարզավիճակից ելնելով և խաղադաշտ կմտցնի ուժեղագույններին:








































