Եվրոպական տիեզերական գործակալությունը ցուցադրել է հոլովակ, որում պատկերված է Մարսի խոշորագույն հովիտներից մեկը՝ Mawrth Vallis-ը, որի երկարությունը հասնում է 600 կիլոմետրի, իսկ խորությունը` որոշ հատվածներում 2 կիլոմետրի:
Համարվում է, որ հովիտը կազմվել է ջրի հոսանքներից, որոնք մի ժամանակ գոյություն են ունեցել մակերևույթին:
Անիմացիան ստեղծվել է «Մարս-էքսպրես» ավտոմատ միջմոլորակային կայանի արած լուսանկարների հիման վրա:











































