Ամերիկյան կինոարտադրության լեգենդ, 69-ամյա Ջորջ Լուկասը հայր է դարձել: Նորածին աղջնակին Էվերեստ են անվանել: Այս մասին հայտնել է Huffington Post կայքը:
Հիշեցնենք, որ Լուկասի և ներդրումային ընկերության տիրուհի, 43-ամյա Մելոդի Հոբսոնի հարսանիքը տեղի է ունեցել հունիսի 22-ին՝ ռեժիսորի ռանչոյում՝ զույգի մտերիմների ընկերակցությամբ: Հրավիրվածների թվում էր նաև Լուկասի մտերիմ ընկեր Սթիվեն Սփիլբերգը:
Աղջիկը ծնվել է ուրբաթ օրը՝ օգոստոսի 9-ին:
Էվերեստը 2 ծնողների առաջին կենսաբանական երեխան է, սակայն ոչ միակն ընտանիքում: Նախորդ ամուսնությունից Լուկասը որդեգրել է 3 երեխաների՝ Ամանդային, Քեյթին և Ջեթին:










































