ՆԱՏՕ-ին միշտ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի էսկալացիան։ Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն։
«Մենք ցանկանում ենք կարգավորումը տեսնել խաղաղ ճանապարհով։ Կարծում ենք՝ համաձայնության ձեռք բերումը կախված է հակամարտող կողմերից»,-ասել է նա։
Նշվում է, որ Լահյուն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծմանը։ «ՆԱՏՕ-ն հարգանքով է վերաբերվում բոլոր երկրների ինքնիշխանությանը, յուրաքանչյուր պետություն իրավունք ունի որոշում կայացնել՝ սեփական անվտանգության և արտաքին կապերի հարցերով»,-ասել է նա։









































