«Ես ասել եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքական կյանքի ու գործընթացների համար անհրաժեշտություն է, որովհետև նրա տեղը չլրացվեց, որոշակի փոշիացում գնաց այդ դաշտում: Իշխանության չլճացման համար, որպեսզի իշխանությունը նաև մրցունակ դառնա այս փուլում, պետք է քաղաքական մրցապայքար ապահովել: ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի վերադարձին և հիշեցնելով, որ ինքը դեռ սեպտեմբերին էր ասել, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ի շարքային անդամ լինելով, արդյո՞ք կգլխավորի նախընտրական ցուցակը, Մելքումյանը պատասխանեց. «Ծառուկյանը ԲՀԿ շարքային անդամ չէ, նա ԲՀԿ-ի հիմնադիրն է ու առաջնորդն է, դե ֆակտո առաջնորդն է, սա պետք է արձանգրենք: Իսկ կգլխավորի, թե ոչ և ինչ ձևաչափով, դա Գագիկ Ծառուկյանն ինքը կորոշի, կարծում եմ՝ նրա հայտարարությունը չի ուշանա, առաջիկայում այդ մասին հանդես կգա»,-ասաց Մելքումյանը:
«Ձողն ու առանցքը կլինի ԲՀԿ-ն, որովհետև 68 տարածքային կառույցներում նվիրյալներ կան, ինչը երևաց ՏԻՄ ընտություններին… Այո՛, ինքն է գլխավորելու ընդհանուր այն սխեման, որով մենք պետք է առաջ շարժվենք, բայց թե կոնկրետ ինչ դեմքերով և ձևաչափերով, ինքը կհայտարարի մոտ ժամանակներս»,- ասաց Մ. Մելքումյանը:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Գ. Ծառուկյանը ստացել է Ս. Սարգսյանի վերադարձի «դաբրո»-ն, ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. ««Դաբրո»ների ինստիտուտը հետամնաց է դարձել, այս տարի դեպքերը ցույց տվեցին, որ այդ «դաբրոները» պետության ընթացքը ագելակող գործոններից մեկն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































