Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեստեր Յույնայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր առաջին գոլի մասին «կարմիր սատանաների» կազմում:
«Առաջին կեսում մենք միմյանց լավ չէինք հասկանում, այդ իսկ պատճառոով մի շարք սխալներ թույլ տվեցինք: Շատ էի սպասում այս գոլին: Հաջորդ գոլս պետք է լինի «Օլդ Տրաֆորդ»-ում: Ուզում եմ գոլ խփել նաև տնային խաղում»,- ասել է Մխիթարյանը:
Հայաստանի ազգային թիմի ավագը Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլի հեղինակ և «Յունայթեդ»-ի Թվիթերի պաշտոնական էջում անցկացրած քվեարկության արդյունքով ճանաչվել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի լավագույն ֆուտբոլիստ «Զարյա»-ի դեմ խաղում: Հայաստանի ազգային թիմի ավագն այս խաղում դարձել է գոլի հեղինակ, իսկ անգլիական ակումբը հաղթել է 0:2 հաշվով:








































