Եգիպտոսում դատարանը 15 օրով երկարաձգել է պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կալանքը, հաղորդում է Straits Times-ը:
Հիշեցնենք, որ Մուրսին ձերբակալվել է այս տարվա հուլիսի 26-ին՝ 2011թ.-ին ՀԱՄԱՍ-ի հետ դավադրական համագործակցության մեղադրանքով: Նա նաև մեղադրվում է կալանավորների սպանության և զինվորների առևանգման մեջ:
Նախկին նախագահն իր պատիժը կրում է Կահիրեի մերձակայքում գտնվող բանտում: