Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողությունը շարունակվում է պլանին համաձայն։
Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Էլ Բաբ քաղաքի շրջանում ԴԱԻՇ-ի զինյալների մեծ կուտակումը, անհրաժեշտ է հատուկ զգոնությամբ գործել այդ տարածաշրջանում.
«Ներկա դրությամբ Սիրիայի տարածքում ահաբեկիչներից ամբողջովին մաքրվել է մոտ 1800 կիլոմետր քառակուսի՝ Ջերաբլուսի շրջանից մինչև հարավային Ազեզ ու Էլ Բաբ քաղաքներ։
Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա իրավիճակն այդ քաղաքում հարուցում է մեր հատուկ մտահոգությունը։ Բաշար Ասադի ռեժիմն այդ քաղաքում գործում է ռազմական հանցանքներ ու մարդկության դեմ հանցանքներ»։








































