Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՀՔԾ-ն ավարտել է «Վանոյի Արտակի» քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արտակ Գալստյանը (հանրության շրջանում հայտնի է «Վանոյի Արտակ» մականունով) տեղեկանալով, որ իր մտերիմ՝ analitik.am կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանը 2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից շորթում կատարելու կասկածանքով ձերբակալվել է, որոշել է առիթն օգտագործել ուրիշի խոշոր չափի գու մարը խաբեությամբ հափշտակելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից՝ հավելելով. «Այդ նպատակով Ա.Հովհաննիսյանի եղբայր Գոռ Հովհաննիսյանին ս.թ. մայիսի 4-ին և 5-ին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին՝ Անի Հովհաննիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու, հետագայում նաև նրան մեղսագրված արարքը վերաորակելու համար:

Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է կաշառք տալ, որի պատճառով Արտակ Գալստյանին չի հաջողվել ավարտին հասցնել հանցագործությունները:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Բացի վերը նշված հանցագործության դեպքերից, կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արտակ Գալստյանը կատարել է նաև հանցավոր այլ արարքներ, որոնք նախկինում բացահայտված չեն եղել և վերջինիս հաջողվել է խուսափել քրեական պատասխանատվությունից: Հիմնավորվել է, որ Ա.Գալստյանը 2008 թվականի ընթացքում որպես արհեստ կատարել է վաշխառություն. մի շարք քաղաքացիների պարտք տված դրամի դիմաց նրանցից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ, այսինքն՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքÕ « 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ:

Մասնավորապես, Արտակ Գալստյանը Երևան քաղաքի բնակիչներ Գ.Ասատրյանին, Վ.Գրիգորյանին, Ա.Հակոբյանին, Ա.Գրիգորյանին, Ս.Արմենակյանին, Ա.Ղշյանին պարտք տված գումարների դիմաց որպես գումարի վերադարձման և տոկոսագումարների վճարման երաշխիք նրանց հետ կնքել է առուվաճառքի շինծու պայմանագրեր, որոնց հիման վրա հիշյալ քաղաքացիներին պատկանող բնակարանները գրանցվել են իր անունով:

Ա.Գալստյանը պարտքով տված գումարների դիմաց որպես տոկոսավճարներ հիշյալ քաղաքացիներից ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տարեկան տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսագումարներ և միայն մայր գումարներն ու տոկոսագումարներն ամբողջությամբ ստանալուց հետո վերադարձրել է բնակարանները՝ դրանք շինծու պայմանագրերով վերավաճառելով իրական սեփականատերերին:

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով Ա.Գալստյանը պարտքով գումարներ է տվել նաև Երևան քաղաքի բնակիչներ Հ.Պետրոսյանին և Հ.Մկրտչյանին, սակայն վերջիններս չեն կարողացել վճարել մայր գումարներն ու տոկոսավճարները: Այդ պատճառով Ա.Գալստյանն իր անվամբ գրանցված վերջիններիս բնակարանները վաճառել է այլ անձանց՝ ստացված գումարները պահել որպես պարտքի մարում, փաստացի զրկելով սեփականատերերին իրենց բնակարաններն ազատ տնօրինելու իրավունքից:

Քրեական գործով նախաքննության ընթացքում Արտակ Գալստյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ հայտնելով, որ չի առարկում վաշխառության 7 դրվագներով՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չիրականացնելու դեմ:

Հաշվի առնելով, որ լրացել են քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետները՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որոշում է կայացվել վաշխառության դրվագներով Արտակ Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նույն քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտվել են նաև Արտակ Գալստյանին առնչություն ունեցող մի շարք անձանց կողմից վաշխառություն և խարդախություն կատարելու նոր դեպքեր, որոնց առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր և ուղարկվել ըստ քննչական ենթակայության:

Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք տալու նախապատրաստության և խոշոր չափի խարդախության փորձ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում