Բրիտանական Բրիսթոլ քաղաքում անցկացվել է Փուչիկների 35-րդ փառատոնը: Այն Եվրոպայում իր տեսակի մեջ խոշորագույն իրադարձությունն է:
Փառատոնն անցկացվել է հանգստյան օրերին: Տարբեր չափսի ու տեսքի փուչիկները զարդարել են քաղաքի երկնակամարը:
Հարյուրավոր փուչիկներից պատրաստված օդապարիկի հիասքանչ լուսանկարը տեղ է գտել The Guardian պարբերականի կայքի «Ականատես» բաժնում:







































