Առաջիկա հինգ օրերի ընթացքում, ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին «Հայպետհիդրոմետ» ծառայությունից, օգոստոսի 13-14-ը hանրապետության առանձին շրջաններում հատկապես օրվա առաջին և երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, գիշերը տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա երեք աստիճանով:
Մեզ տեղեկացրին նաև, որ Երևանում օգոստոսի 13-14-ը սպասվում է ամպրոպ, կարճատև անձրևի հավանականություն կա, երեկոյան ժամերին՝ քամի՝ 13-22 մ/վրկ արագությամբ:
Ինչպես փոխանցեցին ծառայությունից, միայն ամսվա վերջում հնարավոր կլինի ասել՝ օգոստոսի եղանակն անոմա՞լ է, թե՞ ոչ, սակայն նշեցին, որ հուլիսին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել, տեղումների քանակը՝ նորմային մոտ: