Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան պատասխանել է իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնաի քննադատությանը` հայտարարելով, որ հավաքականը խթանիչներ է ընդունել 1994 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Ավստրալիայի հետ կայացած խաղից առաջ։
«Կարելի է միայն կռահել, թե ինչու մենք դոփինգ-տեստ չանցանք այդ խաղից հետո։ 10 խաղ անընդմեջ մենք արյուն էինք հանձնում, իսկ այդ խաղից հետո ոչ մի բան չեղավ։ Վստահ եմ` Գրոնդոնան գիտեր այդ մասին։ Ընդ որում հենց այդ խաղն էր որոշում` կհայտնվե՞նք մենք աշխարհի առաջնությունում, թե՞ ոչ։ Մեզ արգելված խթանիչներ տվեցին, որոնք իրենց մեջ կոֆեին էին պարունակում, ինչը բարձրացնում էր արագությունն ու դիմադրողականությունը»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում AP-ն։










































