ՆԱՏՕ-ն չի ցանկանում և չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ Մերձբալթյան տարածաշրջանում, սակայն ստիպված է արձագանքել ՌԴ-ի «հաստատակամությանը»։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Բալթյան երկրներում վերջին տարիներին Ռուսաստանի կողմից զինված ուժերի թվաքանակի շատացումը դրդում է մեզ համաչափ պաշտպանական գործողություններ ձեռնարկել։ Մենք չենք ցանկանում և չենք ձգտում առճակատման, սակայն մենք պետք է արձագանքենք, երբ տեսնում ենք ավելի հաստատակամ Ռուսաստան, որը գործում է Ուկրաինայում, ինչպես նաև կուտակում է իր զինված ուժերը»,-ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը։










































