Թերթի «հավաստի տեղեկություններով», փոխվել է Հյուսիսային պողոտայի դեռևս չբնակեցված շենքի սեփականատերը: Այս շենքը, որը հարում է Աբովյան փողոցին, պատկանում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Վերջերս նա, ըստ թերթի, ֆինանսական խնդիրներ ունի և այս շենքը. որը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել, վաճառել է «Տաշիր-գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին: «Թեև չի բացառվում, որ սա ընդամենը պարտքի դիմաց է փոխանցվել»,- նշված է թերթում:









































