Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Աղմուկի մեխանիկան

Հայաստանում ավելի ու ավելի է թափ հավաքում, այսպես ասած, գենդերային թեման, որի առիթը մի օրենք է, որն ընդունվել է դեռևս մայիսի 20-ին՝ տղամարդկանց և կանանց հավասար հնարավորությունների ապահովման մասին:

Մայիսի 20-ից անցել է մոտ երեք ամիս, և օրենքը դարձել է հանրային բուռն քննարկումների կամ սկսվող բուռն քննարկումների առիթ, որի առանցքում համասեռամոլության խնդիրն է կամ պարզապես ոչ ավանդական սեռական կողմնորոշումների՝ դրա տարբեր դրսևորումներով: Արդյունքում ստեղծվում է մի հասարակական մթնոլորտ, երբ այնպիսի տպավորություն է՝ խնդրին կողքից հետևողի համար, որ Հայաստանում ուզում են օրինականացնել ավանդական սեռական կողմնորոշումների դեմ ինչ-որ բաներ` Հայաստանը ներքաշելով այլասերության մեջ: Արդյունքում առաջացել է մեծ աղմուկ, որում կորել է խնդրի որևէ բուն էություն և հիմնականում էմոցիոնալ պատառիկներն են շեշտադրվում՝ օգնեցեք, մեզ այլասերում են թեմայով:

Դե, բնական է, որ գլխավոր կամ միակ այլասերողի դերում ներկայացվում է Եվրոպան, որի հետ Հայաստանը պատրաստվում է ստորագրել Ասոցացման համաձայնագիր նոյեմբերին: Ամենայն հավանականությամբ, հենց նոյեմբերյան այդ հեռանկարն էլ դարձել է Հայաստանում ընդունված օրենքի շուրջ հետահայաց աղմուկի բուն պատճառը, այլապես դժվար է հասկանալ, թե ինչու օրենքը ընդունվելուց աղմուկ չէր առաջանում: Չէ՞ որ օրենքը ԱԺ-ում են քննարկել ու ընդունել, չէ՞ որ որևէ մեկը տեղյակ պետք է լիներ այդ օրենքից, օրենքի «խութերից»: Չէ՞ որ հիմա ոչ մի բան, բարեբախտաբար, հնարավոր չի լինում թաքցնել, ամեն ինչ բացահայտվում է և դառնում հասարակության սեփականությունը: Եվ այս ամենի պայմաններում, առնվազն զարմանք է հարուցում, որ օրենքի ընդունումից մոտ երկու ամիս հետո է միայն հասարակությունը փոթորկվում, կամ ավելի ճիշտ փորձում են փոթորկել: Եվ բնականաբար անմիջապես հարց է առաջանում, թե ում է այս ամենը ձեռնտու:

Սա հասկանալու համար, պետք է փորձենք հնարավորինս արդյունավետ վեր հանել աղմուկի հնարավոր թիրախները: Նախ սկսենք ներսից: Այսպես ասած, սեռական այլասերության թեմայով քննարկումները հետապնդում են երկու կարևոր նպատակ: Առաջին հերթին դրանք հասարակական էներգիա և եռանդ վատնելու փորձված տարբերակ են: Հասարակությանը բաժանում ես ճակատների և տիրում: Հատկապես այն բանից հետո, երբ տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարում եղավ աննախադեպ արդյունավետ բազմազանությամբ մոբիլիզացում, իշխանությունների համար սրվեց հասարակությունը ինչքան հնարավոր է արագ տարբեր ճակատների բաժանելու խնդիրը, քանի այլ հարցեր էլ չեն դրվել իշխանությունների առաջ:

Մյուս կարևոր թիրախն այն է, որ սա մի թեմա է, որի միջոցով հնարավոր է ներդնել հասարակության վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ, կառավարելիության նոր գործիքներ: Ահավասիկ, ոստիկանությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ տուգանք սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար: Այսօր տուգանք է նախատեսվում, վաղը այդ մտադրությունը կարող է տրանսֆորմացվել ազատազրկման՝ ասենք երրորդ անգամ տուգանվելուց հետո: Այսինքն` ստեղծվում է հասարակական բարենպաստ ֆոն, որի պարագայում նման մեթոդները ստանում են լեգիտիմության ավանս, իսկ հետո գործի են դրվում անցանկալի անձանց կամ խմբերի հանդեպ, հատկապես երբ այնքան էլ որոշակի չէ միասեռականության քարոզչություն ասվածը: Ի վերջո, Հայաստանն առաջինը չէ, երբ տոտալիտար վարչախումբը իր քաղաքական և քաղաքացիական հակառակորդների դեմ կիրառվող զենքերից մեկն է դարձնում համասեռականության կամ ոչ ավանդական սեռական կողմնորոշման մեղադրանքը:

Ներքին իմաստով կարծես թե ուրվագծեցինք երկու կարևոր թիրախ, որ իշխանությունները նախանշում են այս հարցը հետահայաց թեժացնելու արդյունքում: Պետք չէ զարմանալ, որ իրենք թեժացնում են իրենց ընդունած օրենքը: Նման տակտիկական հնարքները միանգամայն հնարավոր են՝ դասավորել փայտերը, լցնել բենզինը, որ անհրաժեշտ պահին մի թեթև կայծն անգամ բռնկի: Իսկ կայծը կարող են տալ թեկուզ հենց հասարակության ձեռքով, խաղալով հոգեբանական բարդույթների և մտակաղապարների վրա: Այսինքն` ակնհայտ է, որ իշխանություններն այստեղ շահ ունեին, և նրանք հանդիսանում են կրքերի թեժացման գլխավոր շահառուներից մեկը: Ի վերջո, մենք դիտարկում ենք տեսական շահառուներին, քանի որ հաստատապես վստահություն և տեղեկատվություն չունենք, որ այս թեժացումը գալիս է այս կամ այն խմբից, սուբյեկտից, անհատից կամ բևեռից: Բայց, որ թեժացումը իսկապես զարմանալի է և հիշեցնում է ոչնչից մեծ աղմուկ, հայտնի ներկայացման վերնագրային մոտիվներով, կարծեք թե ակնհայտ է:

Մեկ այլ թիրախ, այս անգամ արտաքին: Ստեղծված աղմուկը անկասկած բացասական հակասական էներգիա է կուտակում հասարակության մեջ Եվրոպայի հանդեպ, այսպես ասած` ներշնչելով, որ Եվրոպան մեզ այլասերվածություն է պարտադրում, պարտադրում է օրինականացնել այդ այլասերված մոտեցումները: Անզեն աչքով էլ տեսանելի է, ու սրա համար մեծ վերլուծական ունակություններ ունենալ պետք չէ, որ այս «ոգին» հարված է Հայաստանի ու Եվրամիության հարաբերությանը, մասնավորաբար նոյեմբերին նախատեսվելիք նախաստորագրման գործողություններին: Քաղաքական, տնտեսական իմաստով կարծեք թե չի ստացվում Հայաստանի հասարակությանը շանտաժել ու ոտքի հանել նախաստորագրման դեմ: Նույնիսկ պատերազմի և ղարաբաղյան կորստի շանտաժը այդ արդյունքին չհասավ: Մարդիկ չհավատացին այդ շանտաժներին: Մնում է ամենաթույլ տեղը կամ ենթադրաբար ամենաթույլ տեղը, որովհետև Հայաստանի հասարակությունը ամեն ինչ կհանդուրժի, անգամ ազգային պետականության կորուստ, սակայն ադաթների կորուստ չի հանդուրժի երբեք: Այստեղ արդեն բնազդն է աշխատում: Մահ կամ ադաթներ, սա է, դժբախտաբար, 21-րդ դարի հայաստանյան հասարակության գերակա, դեռևս գերակա փիլիսոփայությունը: Եվ եթե այն ճիշտ տեղից բռնվի, կարող է քաշել շատ մեծ «ծանրություններ»: Այսինքն` այստեղ էլ պարզ է, թե որն է աղմուկի շահը:

Հետևաբար, մոտավորապես կարող է պարզ լինել նաև շահառուների շրջանակը՝ դա կարող են լինել նրանք, որոնք դեմ են Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանն ու Ազատ առևտրի պայմանագրի ու Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Իսկ այդ զարգացումներին դեմ ուժեր կան և Հայաստանում, և Հայաստանի սահմաններից դուրս: Այսինքն` այստեղ էլ կարող ենք արձանագրել, որ նաև այս նկատառումներից ելնելով Հայաստանում կարող էր թեժացվել աղմուկը: Կրկին ձեռնպահ ենք մնում որևէ պնդում կամ եզրակացություն և նույնիսկ կոնկրետ սուբյեկտի անուն տալուց, քանզի դրա համար չկան փաստեր, որոնք եթե չէին տա հստակ պնդելու հիմքեր, ապա գոնե բավարար կլինեին եզրակացությունների կամ հետևությունների ու ենթադրությունների համար: Այնուամենայնիվ, արձանագրենք, որ աղմուկը ունակ է լուծել շատ հարցեր, որոնք մնացել են անաղմուկ տիրույթում, բայց այսօր Հայաստանի համար նույնիսկ ճակատագրական նշանակություն ունեն և ներքին, և արտաքին առումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում