Նյույորքյան Ջոն Ֆ. Քենեդիի անվան օդանավակայանի երկու աշխատակիցները թուլություն են զգացել ծանրոցի ստուգումից հետո, որտեղ ֆոսֆորաթթու է եղել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Չինաստանից ԱՄՆ ուղարկված ծանրոցը գրավել է մաքսայինների ուշադրությունը կտրուկ, արտառոց հոտով: Կասկածելի փոստի մասին հաղորդել են ՀԴԲ-ից, և օդանավակայան են ուղարկվել վտանգավոր իրերի հետ աշխատող մասնագետներ: ՀԴԲ-ի փորձագետները նշել են, որ ծանրոցում ֆոսֆորաթթու է եղել, որը նախատեսված է կոսմետոլոգիայում օգտագործելու համար:
Փոստը ստուգած մաքսայինների կյանքին վտանգ չի սպառնում՝ հայտարարել է օդանավակայանի ղեկավարության ներկայացուցիչը:










































