Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իրարանցում են սարքել ամերիկյան ռազմական «Բալկլի» նավի վրա, որը ժամանել է Բաթում:
Օգոստոսի 11-ին տեղի ունեցած ընդունելության ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ 2008թ. Հարավային Օսիայում հակամարտության պատասխանատվությունը կրում են նաև Վրաստանի նախկին իշխանությունները:
Վարչապետից հետո ելույթ ունեցող Սաակաշվիլին հրաժարվել է համաձայնել նման կարծիքին:
«Ես կտրականապես հերքում եմ վրացական կողմից ցանկացած պատասխանատվություն այդ պատերազմում»,- ասել է նա՝ հավելելով, որ «նա, ով այդ պատերազմում խոսում է վրացական կողմի պատասխանատվության մասին, կա՛մ չի սիրում Վրաստանը, կա՛մ այլ խնդիրներ ունի, կամ էլ կապված է Վրաստանի թշնամու հետ»:
Իվանիշվիլին իր մեջբերումներով փորձել է ընդհատել նախագահի ելույթը «Ասա նաև քո պատասխանատվության մասին» արտահայտությամբ:












































