Չինացի գիտնականները պարզել են, որ աղիքային միկրոֆլորայում նյութափոխանակությունը բարելավել հնարավոր է, եթե մարդը կարողանա ավելի զուսպ լինել սննդի օգտագործման հարցում: Չափավոր քաղցի զգացողությունը օգտակար է առողջությանը:
Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ այս դեպքում աղիքային միկրոֆլորայից գործնականում անհետանում են պաթոգեն միկրոօրգանիզմները, իսկ օգտակարներն ավելի ակտիվորեն են բազմանում: Օգտակար մանրէների «գործունեությունն էլ», համապատասխանաբար, ապահովում է նյութափոխանակության բարելավումը և իմուն համակարգի աշխատանքը, հաղորդում է Bagnet.org կայքը:








































