Շվեդական ABBA խմբի հազվադեպ մաքսի սինգլը աճուրդում վաճառվել է ավելի քան 5 հազար եվրոյով (42 հազար կրոն): Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Աճուրդում վաճառված սինգլը խմբի կողմից թողարկվել է 1981թ.՝ նվիրվելով ABBA-ի մենեջեր Սթիգ Անդերսոնի 50-ամյակին: Այն թողարկվել է ընդամնեը 200 օրինակով: Հաջողվել է լոտը կրկնակի թանկ վաճառել նախնական գնից: Մինչև աճուրդը դրա համար նախատեսել են ստանալ 25 հազար կրոնից ոչ ավել (2.9 հազար եվրո):
Այս սինգլը եղել է Թոմաս Նորդինի հավաքածուի մեջ, ով հայտնի խմբի հետ կապված մոտ 25 հազար իր ունի: Իր հավաքածուն Նորդինը հավաքել է 1974թ., երբ ինքը 9 տարեկան էր, իսկ ABBA-ը հաղթեց «Եվրատեսիլ»-ում:








































